Եգիպտոսի ժամանակավոր վարչապետ Հազեմ Ալ-Բալդավին նախատեսում է նոր կառավարության ձևավորման գործընթացը սկսել չորեքշաբթի, հաղորդում է Reuters-ը:
Նա խոստացել է խորհրդակցություններ անցկացնել ԱԷՄԳ-ի նախկին ղեկավար Մուհամմեդ Ալ-Բարադեյի և սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Զիյադ Ալ-Դինի, ինչպես նաև մի շարք այլ քաղաքական գործիչների հետ:
Միևնույն ժամանակ, Ալ-Բալդավին հայտարարել է, որ հույս չունի, թե իր ձևավորած կաբինետը դուր կգա բոլոր քաղաքական ուժերին:
Հիշեցնենք, որ «Մուսուլման եղբայրներ» շարժումը մերժել է Եգիպտոսի կառավարության նոր կազմին անդամակցելու առաջարկը։









































