Չինաստանի հարավարևմտյան Սիչուան մարզում այսօր առավոտյան սողանք է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Հողազանգվածի տակ է մնացել նախնական տվյալներով՝ 30-40 մարդ: Հաղորդվում է, որ թիվը կարող է աճել:
Սողանքի պատճառ են դարձել երեկ տեղացած հորդառատ անձրևները: Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են իրականացվում։









































