Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) բարելավել է 2017 թվականի նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը օրական 0.09 մլն բարելով՝ հասցնելով ռեկորդային ցուցանիշի՝ օրական 95.41 մլն բարելի։ Այս մասին ասվում է կազմակերպության օգոստոսյան զեկույցում։
ՕՊԵԿ-ի նավթի պահանջարկը, ըստ կազմակերպության կանխատեսումների, 2017-ին կաճի օրական 1.2 մլն բարելով՝ հասնելով 33 մլն բարելի։ 2016-ին սպասվում է օրական 31.9 մլն բարելի ցուցանիշ՝ 1.9 մլն-ով ավելի 2015-ի համեմատ։
Նախնական տվյալներով՝ աշխարհում նավթի արդյունահանման ընդհանուր ծավալը հուլիսին հունիսի համեմատ աճել է օրական 240 հազար բարելով՝ հասնելով 95.14 մլն բարելի։