Գազի սուբսիդավորման համար Հայաստանի կառավարությունն անհրաժեշտ գումարների հայթայթման հարցը դեռ բանակցվում է ռուսական կողմի հետ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը:
Նրա խոսքերով՝ այդ գումարները դրամաշնորհի՝ գրանտի տեսքով են լինելու: Հարցին, թե արդյոք «Հայռուսգազարդում» կառավարության բաժնեմասը բավարար չէ՞ դրա համար, Մովսիսյանը դարձյալ չպատասխանեց՝ ասելով, թե բոլոր հարցերը դեռ բանակցվում են:








































