Անցած հանգստյան օրերին Մեքսիկայի Վերակրուս նահանգի Խալապա քաղաքում անցկացված քաղաքապետի ընտրություններում «առաջադրված» վիրտուալ թեկնածու՝ Մորիս անունով կատուն 600 ձայն է հավաքել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով մեքսիկական ԶԼՄ-ներին:
Ինչպես նշել են Twitter-ում Մորիսի միկրոբլոգի ստեղծողները, ընտրողներին ձանձրացրել է ավելորդ բյուրոկրատիան։
Մորիսի միկրոբլոգում գրված է, որ ինքը ծնվել է Խալապայում, քնում է, գնում զուգարան, ուտում, խաղում, կրկին շատ քնում, և դա որակների իդեալական փունջ է քաղաքապետի թեկնածու դառնալու համար:Մորիսի նախընտրական արշավի կարգախոսներից մեկը հեղինակները դարձրել են քաղաքն «առնետներից» ազատելը: Կրծողների հետ ասոցացվում են անփույթ պաշտոնյաները:
Կատվի թեկնածության գաղափարն այնքան է դուր եկել մարդանց, որ նրա օգտին են քվեարել նաև այլ քաղաքներում: Ընտրողները քվեաթերթիկների ներքևում ավելացրել են կատվի անունն ու նշում կատարել:
Իսկ ահա Ներքին Կալիֆոռնիա նահանգում նահանգապետի ընտությունների ժամանակ ոմանք քվեարթերթիկների վրա կատվի թաթեր ու մռութ են նկարել:












































