Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այս պահին Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արագածոտնի մարզի Ակնա գյուղի տարածքում 2 հարյուրից ավելի գյուղացիներ, ովքեր հիմնականում Շենավան, Հարթավան, Արագած, Վարդենուտ, Արայի, Ծաղկաշեն, Քուչակ գյուղերի բնակիչներ են, ճանապարհը փակել են և չեն թողնում, որպեսզի ավտոմեքենաները շարժվեն: Պատճառը թոշակների բաժանման ուշացումն է:
Մանրամասները՝ shamshyan.com–ում:










































