ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում աոաջին հայացքից մի աննշան փոփոխություն է կատարվրել:
«Հայկական ժամանակ» օրաթերթը այսօրվա համարում գրում է, որ մեկ անձից կատարվող գնումներ» բաժնից հեռացվել են 201З թվականի ընթացքում այդ ռեժիմով կատարված գնումների մասին փաստաթղթերը:
Այսինքն, եթե մինչ այժմ կայքի հաճախորդները կարող էին մանրամասն տեղեկանալ, թե որ գերատեսչությանը ումից առանց մրցույթի ինչ ապրանքներ ու ծառայություններ է ձեռք բերել, որքան է դրանցից յուրաքանչյուրի համար վճարել, ապա այժմ կայքում թողնվել է միայն ընդհանուր տեղեկությունը աոանց մանրամասների:
Մինչդեռ, ամենահետաքրքիրը հենց այդ մանրամասներն էին: Օրինակ, այն տեղեկությունը, որ Լուկաշենկոյի որդին հոր հետ Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում որպես պաշտոնական պատվիրակության անդամ ՀՀ պետբյուջեի հաշվին է տժժացել տարբեր զվարճանքի կենտրոններում, կարելի էր իմանալ միայն կայքում տեղադրված փաստաթղթերից:
Հենց այդ նույն փաստաթղթերից էր հնարավոր տեղեկանալ, որ այս կամ այն գերատեսչությունը, ասենք, մի քանի հազար դրամանոց պլաստմասե ժամացույցի համար մի քանի տասնյակ հազար դրամ է վճարել բյուջետային միջոցներից: Կամ, որ պատվիրակություններ ընդունելու ժամանակ կազմակերպած ուտուշ խմուշներին մեկ շիշ օղին կամ կոնյակը քանի դրամով են հաշվարկվում:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկակական Ժամանակ»-ի այսօրվա համարում:









































