Աշխարհահռչակ իսպանացի երգիչ Պլասիդո Դոմինգոն հոսպիտալացվել է Մադրիդում: Նա թոքերի անոթների էմբոլիայով է տառապում: Այս մասին հաղորդել է Pais թերթի համացանցային տարբերակը: «Նա իրեն լավ է զգում և շատ լավ է արձագանքում բուժմանը»,- ասել է օպերային երգչի մամլո քարտուղար Նենսի Զելցերը:
Նրա խոսքերով, 72-ամյա երգչին 3-4 շաբաթ հանգիստ է նշանակվել՝ բժիշկների վերահսկողության ներքո:
Երգիչը ստիպված է հետաձգել 4 ելույթ Արքայական թատրոնում: Բացի այդ, նա պետք է հրաժարվի նաև հուլիսի 21-ին Մադրիդում կայանալիք նվագախմբի ելույթից, որտեղ հանդես էր գալու որպես դիրիժոր:








































