Վրաստանի առափնյա պահակախումբը ձերբակալել է ուկրաինական նավը՝ ծովի աղտոտման պատճառով:
Donbas Voyager նավը ֆեկալային տարրեր է նետել Փոթի նավահանգստում: Այս մասին Trend-ին հայտնել են Վրաստանի սահմանապահ ոստիկանությունում:
Դրա հետ կապված՝ նավի՝ Ուկրաինայի քաղաքացի նավապետի դեմ վարչական հետաքննություն է սկսվել:
Նավը կտուգանվի 65 հազար լարիով: Տուգանքը վճարելուց հետո այն ազատ կարձակվի:











































