Վերջերս Թինա Կանդելակին կրկին ուրախացրել է իր երկրպագուներին՝ լուսանկարվելով թեթև զգեստով, որը նրան մի փոքր խիստ տեսք էր հաղորդում: «Ասացին, որ այս հագուստով ես նման եմ հեքիաթային արքայադստեր: Դե ինչ, շնորհակալություն հաճոյախոսության համար: Այսօրվա Daily Look-ի համար նախատեսված զգեստը իսկապես կախարդական է»,- Instagram-ում գրել է Կանդելակին:
Թինային արքայադստեր վերածած երկնագույն զգեստը Carolina Herrera-ի «Գարուն-ամառ 2013» հավաքածուից է, կլատչը՝ Proenza Schouler-ի «Աշուն-2013» հավաքածուից, կոշիկները Valentino ապրանքանիշինն են, իսկ աքսեսուարները՝ Cluev-ինը:
Այս մասին հաղորդում է Wday-ը:







































