Այս տարի չինական 95 ընկերություններ հայտնվել են աշխարհի 500 խոշորագույն ձեռնարկությունների ցուցակում՝ ըստ ամերիկյան Fortune ամսագրի Global 500 վարկանշային աղյուսակի: Դրանցից 89-ը գտնվում է Չինաստանի մայրցամաքային և Հոնգկոնգի տարածքում, մյուսները՝ Թայվանում:
Ըստ երկրում խոշոր համաշխարհային ձեռնարկությունների թվի՝ ՉԺՀ-ն երկրորդ տարին անընդմեջ երկրորդ տեղն է զբաղեցնում: Առաջին տեղում Միացյալ Նահանգներն են՝ 132 ընկերություններով:
ՉԺՀ-ում խոշոր ընկերություններից են նավթաքիմիական Sinopec ձեռնարկությունը՝ 4-րդ տեղում, որի շահույթը նախորդ տարի կազմել է 428 մլրդ դոլար:
Չինական ընկերությունների մեջ՝ երկրորդ և համաշխարհային ընկերությունների շարքում 5-րդ տեղում է Չինաստանի ազգային նավթագազային ընկերությունը՝ նախորդ տարվա 409 մլրդ դոլար շահույթով: Սրան է հետևում Չինաստանի պետական էլեկտրացանցային ընկերությունը, որը 298 մլրդ դոլար շահույթվ 7-րդն է ցուցակում:
Fortune ամսագրի խմբագիրները կանխատեսում են, որ 2014-ին այս վարկանշային աղյուսակում չինական ընկերությունների թիվը կհասնի 110-ի, իսկ 2015-ին, հնարավոր է, Չինաստանը զբաղեցնի առաջին տեղը, հաղորդում է ITAR-TASS-ը:









































