Արաբական Միացյալ Էմիրությունները Եգիպտոսին կհատկացնի 2 միլիարդ դոլարի վարկ և ևս 1 միլիարդ դոլար՝ որպես անհատույց օգնություն: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին այսօր հայտարարվել է Կահիրեում, ուր ժամանել է ԱՄԷ-ի պատվիրակությունը:
Ինչպես ակնկալվում է, պատվիրակությանը կընդունի Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը, պաշտպանության նախարար Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին և ՆԳ նախարար Մուհամմադ Քամիլ Ամրը:
ԱՄԷ-ն դարձավ արաբական առաջին պետություններից մեկը, որն աջակցեց «Եգիպտոսում հունիսի 30-ի հեղափոխությանը» և բանակի գործողություններին, որը իշխանությունից հեռացրեց Մուհամմադ Մուրսիին: Գրեթե միանգամից Աբու Դաբին հայտարարեց անցումային ժամանակաշրջանում Կահիրեին տնտեսական օգնություն ցուցաբերելու մտադրության մասին:










































