Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Ադրբեջանը կարող է մեղմել հայ-թուրքական սահմանի բացման հարցում իր դիրքորոշումը. թուրքագետ

«Օգոստոսի 7-ին Թուրքիայում կազմակերպված հանրահավաքը ես կանվանեի շոու՝ կազմակերպված Էրդողանի կողմից։ Դա ավելի շատ նման էր մարդկանց ահաբեկելու հավաքի, որով Էրդողանն ավելի շատ փորձում էր մարդկանց ցույց տալ իր ուժը և ահաբեկել իր քաղաքական հակառակորդներին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով նախօրեին Թուրքիայում կազմակերպված հանրահավքին, ասաց թուրքագետ Հայկ Գաբրիելյանը։

Թուրքագետի խոսքով՝ հանրահավքն իր ուղերձներն է պարունակել՝ ուղղված ներքին և արտաքին լսարանին. «Արտաքին մեսիջները ուղված էին ԱՄՆ-ին և Արևմուտքին՝ ցույց տալու համար, որ Արևմուտքը պարտավոր է հաշվի նստել Էրդողանի հետ»:

Ինչ վերաբերում է հանրահավաքին ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների մասնակցությանը, ապա Հ. Գաբրիելյանի խոսքով՝ «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավարի մասնակցությունը բնական է, քանի որ նրա և Էրդողանի հայացքները բավական մոտ են իրենց ազգայնամոլական բնույթով։ Ուշագրավ է միայն Թուրքիայի խորհրդարանում ներկայացված երկրորդ ընդդիմադիր ուժի Ժողովրդահանրապետական կուսակցության մասնակցությունը հանրահավաքին։ «Մենք գիտենք, որ այդ կուսակցությունը ստեղծվել է հենց Աթաթուրքի կողմից, ով Թուրքիայի հանրապետության հիմնադիրն է։ Իսկ Աթաթուրքի 6 սկզբունքներից մեկն էլ եղել է այն, որ Թուրքիան պետք է լինի աշխարհիկ երկիր, ոչ թե կրոնապետություն։ Ստացվում է, որ ընդդիմադիր ուժի ղեկավարը մասնակցում է մի հանրահավաքի, որն ուղղված է ռազմական հեղաշրջման դեմ, մինչդեռ այդ հեղաշրջումից ամենաշատը հենց ինքն էր շահելու, եթե այն հաջողվեր»,- ասաց թուրքագետը։

Գաբրիելյանի խոսքով՝ հանրահավաքին զինվորականների մասնակցությունը ևս խոսում էր այն մասին, որ հանրահավաքը բեմադրված էր, որով Էրդողանը փորձում էր ցույց տալ, որ զինվորականները նույնպես իրենց կողմնակիցներն են և այլևս կապ չունեն ռազմական հեղաշրջման փորձերի հետ։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին, ապա թուրքագետի խոսքով՝ Գյուլենի արտահանձնման պահանջից հետո այդ հարաբերությունները բավականին բարդ են, քանի որ ԱՄՆ հասկանում է, որ արտահանձնումից հետո Գյուլենին լավ ճակատագիր չի սպասում Թուրքիայում։ Դրա համար էլ հավանաբար կընտրվի Գյուլենին երրորդ երկրին հանձնելու և դրանով պատասխանատվությունից ազատվելու տարբերակը։ Հայկ Գաբրիելյանի խոսքով՝ Թուրքիայում Գյուլենին սպասում է ամենախիստ պատիժը՝ մի քանի ցմահ ազատազրկում։ Հնարավոր է նաև վերականգնվի մահապատիժը հենց Գյուլենի համար։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշմանը՝ Հ. Գաբրիելյանը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը կարող է մեղմել հայ-թուրքական սահմանի բացման հարցում իր դիրքորոշումը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում