Ամերիկյան Տեխաս սիթիի վարչակազմը ուժգին երաշտի պատճառով ջրի խնայողության կոչ է արել քաղաքի բնակիչներին: Այս մասին հայտնում է ABC-ն:
Վերջին շրջանում քաղաքում շոգ և չորային եղանակ է, տեղումներ գրեթե չեն եղել, մոտ ժամանակներս անձրևներ չեն կանխատեսվում:
Քաղաքի վարչակազմը բնակիչներին կոչ է արել տնամերձ մարգագետինների ոռոգումը «կամավոր սահմանափակել»: Մասնավորապես, զույգ թվերով տների բնակիչներին առաջարկվել է ոռոգում իրականացնել կիրակի և հինգշաբթի օրերին, իսկ կենտ հասցեներով տների բնակիչներին՝ շաբաթ և չորեքշաբթի օրերին: Քաղաքացիներին խնդրում են դրանով զբաղվել երեկոյան ժամը 10-ից մինչև առավոտյան 4-ն ընկած հատվածում:
Այս սեզոնին քաղաքում տեղումների մակարդակը սովորականից 30 սմ-ով պակաս է:









































