Ս.թ. հուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության ռազմական կցորդ Ջեֆրի Ստիմսոնին և պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավար, մայոր Շոն Կայլին` վերջինիս պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ:Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից:
Ողջունելով հյուրերին` ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավարին` վերջին երեք տարիների ընթացքում հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար և պարգևատրել է ՀՀ զինված ուժերի «Ռազմական համագործակցության համար» մեդալով:










































