ԵՄ ֆինանսների նախարարները հաստատել են, որ 2014թ. Լատվիան կանդամակցի եվրոգոտուն: Այս մասին հաղորդում է RBK-ն՝ վկայակոչելով Եվրոպական խորհրդի հաղորդագրությունը:
Լատվիական լատերի ֆիքսված փոխարժեքը սահմանվել է 0,702804 լատի մակարդակում՝ մեկ եվրոյի դիմաց: Լատվիայում եվրոն շրջանառության մեջ կդրվի 2014թ. հունվարի 1-ից:
Ավելի վաղ Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովում ԵՄ առաջնորդները հաստատել էին 2014թ. Լատվիայի անդամակցությունը եվրոգոտուն:






































