Monday, 20 07 2026
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
2025-ի մայիսին Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
09:50
Ռուբիոն պատրաստ է հանդիպել Լավրովի և Վան Իի հետ
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
09:10
ԱՄՆ զինծառայող է զոհվել. Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնի ու Քուվեյթի ուղղությամբ
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
08:50
Ամերիկյան զորքերը կրկին հարվածներ են հասցրել Իրանին
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
08:10
Միացյալ Թագավորությունն այսօր նոր վարչապետ կունենա
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում

Մեր միակ շանսը

Մեր հասարակությունը, հայությունն ընդհանրապես, երևի թե պատկերացնել անգամ չէին կարող, որ շոու-բիզնեսի այնպիսի մի հանգրվանը, ինչպիսին «Եվրատեսիլ»-ն է, մի գեղեցիկ օր բացահայտելու է մեր քաղաքակրթական ընթացքի ամբողջ դատարկությունը, որին տվել ենք Հայաստանի հանրապետություն անունը: Եվ այդ ամենը բացահայտելու համար պետք էր, որ «Եվրատեսիլ»-ում պարտվենք մենք, ու հաղթի Ադրբեջանը: Այդ երկու այսպես ասած ծայրահեղությունների արդյունքում դրսևորվեց այն խորը վիհը, որ առաջացել է մեր և մեր երազանքների միջև: Թվում է, որ ոչինչ էլ չի պատահել, որ Ադրբեջանը հաղթել է մի մրցույթում, որտեղ հաղթել կարող էինք նաև մենք, ինչպես որ կարող էին հաղթել ասենք ռուսները, վրացիները, իտալացիները, լատիշները, իռլանդացիները, որևէ այլ մասնակից:

Եվ իսկապես, զուտ եվրատեսիլյան առումով չի պատահել ոչինչ: Ի՞նչ պատահել է, պատահել է հասարակական, մշակութային, քաղաքական, տնտեսական, քաղաքակրթական առումներով: Եվ երբ նայում ենք այդ պատահածին, ապա տեսնում ենք, որ մենք, ի տարբերություն Ադրբեջանի, պարզապես չէինք կարող հաղթել «Եվրատեսիլ»-ում, որովհետև Ադրբեջանն իր ընթացքում օգտագործում է այն, ինչ ունի` նավթն ու գազը և դրանից ստացվող տնտեսական էֆեկտը, իսկ մենք չենք կարողանում օգտագործել, կամ չենք ուզում օգտագործել այն, ինչ մենք ունենք` մեր մտավոր, արժեքային պոտենցիալը, մեր քաղաքակրթական հիմքերի տված առավելությունը:

Արդյունքում ստացվում է, որ Ադրբեջանն իրենն օգտագործելով, գուցե ոչ առավելագույնս, բայց և այնպես օգտագործելով հասնում է քաղաքակրթական որոշակի էֆեկտների, իսկ ահա մենք ունենալով դրա հիմքերը, չենք կարողանում հասնել ոչնչի: Ադրբեջանի հաղթանակը մեզ չկործանեց, ու չի էլ կարող կործանել: Ադրբեջանի հաղթանակը ցույց տվեց ընդամենը, որ մենք կործանվում ենք: Այդ հաղթանակը, կամ հաջողությունը, ամենևին մեր պարտության կնիքը չէր, այլ ինդիկատորը: Բայց, ինչպես ասում են, չկա չարիք, առանց բարիքի: Եվ սա ամենևին էլ մխիթարության անհույս փորձ չէ: Բանն այն է, որ մտաբորայական դեգրադացիոն միջավայրը , որում հայտնվել է Հայաստանը, հասնում է մի այնպիսի սահմանագծի, երբ հաղթանակներն արդեն դառնում են վտանգավոր և իրավիճակից ելքը պարտությունների, անհաջողությունների մեջ է, որոնք կարող են կանխել առավել մեծ, առավել գլոբալ և առավել անդառնալի պարտությունները և տապալումները: Այդ մտայնությունը սովորական պայմաններում կարող է թվալ ինքնին վտանգավոր. Ի՞նչպես կարելի է պարտությունը ելք համարել:

Իսկապես, սովորական իրավիճակներում դա իրոք վտանգավոր մտայնություն է, բայց խնդիրն այն է, որ մենք վաղուց ի վեր դուրս ենք եկել սովորական միջավայրից և հայտնվել արտակարգ պայմաններում: Եվ այդ արտակարգ պայմաններն այսօր շարունակվում են: Իսկ արտակարգ պայմաններում արդեն թերևս անհրաժեշտ է երևույթների հանդեպ արտակարգ, ոչ սովորական տրամաբանության վրա հիմնված մոտեցում: Եվ ըստ այդմ, կարծում եմ, որ եթե մեր հասարակական, պետական, մեր քաղաքակրթական համակարգը գտնվում է խորը անկման, խորը դեգրադացիայի փուլում, ապա այդպիսի պայմաններում տոնած հաղթանակները նպաստում են այդ դեգրադացիոն, անկումային փուլերի թյուրընկալմանը, համոզմունքին, թե ահա ճիշտ է ընտրված ճանապարհն ու ճիշտ է ընթացքը, ու դա մեզ հասցնում է հաջողությունների:

Դա լեգիտիմացնում է այն վիճակը, այն միջավայրը, որում գտնվում է հայ հասարակությունը ներկայումս: Իսկ այդ լեգիտիմացումը արդեն խոշոր, անդառնալի, գլոբալ ձախողումների նախադրյալներ է ստեղծում, որոնց պարագայում արդեն իրավիճակ շտկելու հնարավորություն չի լինում: Նման թմբիրային պայմաններում լոկալ, իրավիճակային այս անհաջողությունները և ձախողումները սթափվելու լավագույն միջոցներն են: Այսպես ասած շոկային թերապիայի գործիքներ, որոնք մեր կամքից անկախ հայտնվում են մեր ձեռքում, և որոնք մենք երբեք մեր ձեռքը չէինք վերցնի, եթե չլինեին այդ անհաջողությունները: Մինչդեռ հենց նման պարագաներում ենք մենք ակնհայտորեն տեսնում, որ իրականում մեր ընթացքի հաջողությունները փուչիկներ են, որ իրականում դրանք ոչ թե է՛լ ավելի մեծ ձեռքբերումների են տանում, այլ մի գեղեցիկ օր պայթում են, հիմքի, քաղաքկրթական հիմքի բացակայության պատճառով: Որովհետև հաջողությունների տակ կամ պետք է լինի շատ մեծ տնտեսական, կամ շատ ամուր քաղաքակրթական հիմք:

Մեր հարևանները օգտագործում են իրենց տնտեսականը, մենք չենք օգտագործում մեր քաղաքակրթականը, այլ ընդամենը այն դարձնում ենք կենացների և սնապարծ ելույթների աղբյուր, նաև մեր այլախոհների բերանը փակելու «խցան»: Մինչդեռ դա է մեր միակ շանսը, և «Եվրատեսիլ-2011»-ը ցույց տվեց, որ երբ դա մենք չենք օգտագործում, ապա մենք շանս չունենք: Եվ եթե այսօր Ադրբեջանը մեզանից առաջ է անցնում «Եվրատեսիլ»-ում, վաղը առաջ է անցնելու դիվանագիտության մեջ, ռազմական ոլորտում, և Աստված մի արասցե` բայց նաև գուցե ռազմի դաշտում: Այս մասին պետք է մտածել, և ինչպես ցույց է տալիս մեր կյանքը, մեր կյանքի որակը, մենք երևի թե մտածում ենք միայն ստիպված, երբ դանակը հասնում է ոսկորին: Եվ սա հատկապես վերաբերվում է մեր էլիտա կոչվածին: Հենց այդ իմաստով է դրական, որ այս անգամ դանակը ոսկորին հասավ, և գուցե հասավ նաև մտածելու ժամանակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում