Reuters-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Քրիստիան Լինդները հեղաշրջման փորձի նկատմամբ թուրքական իշխանությունների արձագանքը համեմատել է Գերմանիայում 1930-ական թվականներին նացիստների գործողությունների հետ: Այս մասին նա հայտնել է Bild am Sonntag պարբերականին տված հարցազրույցում:
Լինդները հայտարարել է, որ զուգահեռներ է տեսնում հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գործողությունների և 1933 թվականին Ռեյխստագի հրկիզման հետևանքների միջև, որից հետո նացիստները երկրում ամրապնդեցին իշխանությունը՝ սահմանափակելով քաղաքացիական ազատությունները: Կուսակցության նախագահը ավելացրել է, որ ներկայումս Էրդողանը «կառուցում է ավտորիտար ռեժիմ անմիջականորեն իր համար»:
«Քանի դեռ քաղաքացիների իրավունքները և ազատությունները այլևս դեր չեն խաղում (Թուրքիայում), նա (Էրդողանը) չի կարող լինել Եվրոպայի գործընկերը»,- հայտարարել է Լինդները:









































