Սիրիական ընդդիմադիր խմբավորումների ներկայացուցիչները պնդում են, որ Հալեպում իրենք ճեղքել են կառավարական զորքերի շրջափակումը: Այս մասին գրում է BBC-ն:
Սակայն կառավարական ուժերին մոտ աղբյուրները պնդում են, որ չեն նահանջել և նույնիսկ հետ են մղել ընդդիմադիր ուժերին հրետանային բազայից:
Հրետանային բազայի գրոհի մասին ընդդիմադիրները տեղեկացրել էին ուրբաթ օրը: Կառավարական ուժերը իրենց հերթին պնդում են, որ հետ են մղել հարձակումը և մեծ կորուստներ հասցրել հակառակորդին:
Մոնիտորինգի սիրիական կենտրոնի ակտիվիստների հավաստիացմամբ՝ Հալեպի հարավում ընդդիմադիր ջոկատներին հաջողվել է միջանցք բացել այլ խմբավորումներին միանալու համար, սակայն այդ միջանցքը անվտանգ չէ:
Ընդդիմության ջոկատների թվում կան «Ալ Քաիդային» մոտ խմբեր:








































