Համաշխարհային հայտնի Loro Piana նորաձևության տունը, որը հիմնադրվել էր 1924թ. իտալացի ինժեներ ու գործարար Պիետրո Անտոնիո Լորո Պիանայի կողմից, դարձել է պերճանքի իրերի արտադրության համաշխարհային առաջատար LVMH խմբի սեփականությունը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Այս փաստը երեկ երեկոյան հաստատել են իտալական ընկերության ներկայացուցիչները:
Առկա տեղեկությունների համաձայն՝ LVMH-ը 2 մլրդ եվրոյով ձեռք է բերել Loro Piana-ի ակտիվների 80%-ը:
Գործարքը մինչ վերջին պահը խիստ գաղտնի է պահվել:
Loro Piana-ն աշխարհում քաշմիրից «լյուքս» դասի նորաձև հագուստի խոշորագույն արտադրողներից է:
LVMH-ն (իսկական անվանումը՝ LVMH Moet Hennessy – Louis Vuitton) ֆրանսիական ընկերություն է, որը արտադրում է պերճանքի իրեր Louis Vuitton, Givenchy, Guerlain, Chaumet, Moët & Chandon, Hennessy ու այլ ապրանքանիշների ներքո:






































