Կանադական Վինձոր քաղաքի բնակիչը, ում սառնարանից ու սառցարանից հայտնաբերվել էր 155 սատկած կատու, դատապարտվել է 1 տարվա ազատազրկման:
61-ամյա Ջերի Մյերնեկիի երկուսենյականոց բնակարանում սոցիալական ծառայության աշխատակիցները 2012թ. դեկտեմբերին հայտնաբերել էին նաև 49 ողջ կատուների՝ հիվանդ ու հյուծված:
Թոշակառուին մեղադրել էին կենդանիների հետ դաժան վերաբերմունքի ու հասարակական կարգը խախտելու մեջ: Նա ամբողջությամբ ընդունել էր իր մեղքը:
Տարեց տղամարդուն արգելել են պահել 1-ից ավելի տնային կենդանի, ընդ որում՝ կենդանին պետք է լինի ստերիլացված՝ հաղորդում է CBC-ը:










































