Լոնդոնում հանդիսավոր միջոցառման ժամանակ հանձնել են Cat’s Protection բարեգործական կազմակերպության հիմնած մրցանակը: Այս մասին հայտնում է cats.org.uk-ը:
«Տարվա կատու 2016» է ճանաչվել Հոփքինսոն ընտանիքի Թինք կատուն: Մի գիշեր, երբ տան բոլոր անդամները քնած են եղել, հարևան շենքում կարճ միացման պատճառով հրդեհ է բռնկվել: Հոփքինսոն ընտանիքի տունը ծուխ է լցվել, իսկ շուտով հարևանությամբ բռնկված կրակը կարող էր նաև նրանց տուն հասնել: Վտանգը զգալով՝ Թինքը թռել է իր տիրուհու՝ Քլեր Հոփքինսոնի վրա և արթնացրել է նրան, նաև ամբողջ ընտանիքին: Այդ զգուշացման շնորհիվ մարդիկ հասցրել են փրկվել:










































