Sunday, 14 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Թանկացումներ մարզերում․ «Ի՞նչը պետք է խանգարի թանկացնել ապրանքը, խի՞ղճը»

Գազի և էլեկտրաէներգիայի նոր սակագնի հաստատումից անմիջապես հետո Գյումրիում 10-30 դրամով թանկացավ նաև հացը: «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը հացի գնի թանկացումից տեղյակ չէ, բայց նշեց, որ նախօրեին Գյումրիում հաց չի եղել, ենթադրում է, որ Վարդավառով էր պայմանավորված:

Տավուշի մարզի Կոթի գյուղի խանութպաններից մեկը նշեց, որ թեև հացի թանկացում չկա իրենց մոտ, բայց դրա փոխարեն թանկացել են հանքային ջրերն ու հյութերը՝ 10-20 դրամով: Նույն մարզի Կողբ գյուղում մթերային խանութի վաճառողուհի Մարինեն ասաց, որ վերջին երկու օրում թանկացում չի եղել, բայց վերջերս թանկացել է կաթնամթերքը՝ 50 դրամով:

«Թե՛ Երևանում, թե՛ մարզերում թանկացման տոկոսը նույնն է, քանի որ իրացման ծախսի հավելյալ վճարը երկու տեղում էլ նույն տոկոսաչափն է կազմում: Եթե Երևանում իրացման ծախսը 20 դրամ էր, մարզերում՝ 30, հիմա էլ է Երևանում 20 դրամ, մարզերում՝ 30»,- տեղեկացրեց «Իրազեկ և պաշտպանված» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը: Նա նշեց, որ ինքը դեռ մեկ ամիս առաջ էր կանխագուշակել այս թանկացումները: Կաթնամթերքի շուկայում թանկացումներ եղան, քանի որ, ըստ նրա, չկար վերահսկողություն: Կաթնամթերք արտադրող ընկերություններից մեկը սկզբում չբաձրացրեց արտադրանքի գինը: Սա ապացուցում է, որ կարող էին մյուս ընկերությունները ևս չբարձրացնել կաթնամթերքի սակագինը:

«Հետագայում նաև այս ընկերությունը թանկացրեց արտադրանքի գինը: Երբ տեսավ, որ մյուս ընկերությունները թանկացնում են՝ ոչ մի բան չի լինում իրենց, էս դեպքում ի՞նչն է խանգարում, որ թանկացնի: Բա կթանկացնի, բա ինչ կանի: Սպառողական շահերից ելնելով՝ արտադրողի գործոնը հանուն սպառողի՝ չկա»,- փաստեց Բաբկեն Պիպոյանը:

Ինչ վերաբերում է մնացած ապրանքատեսակների թանկացմանը, ապա, նա կարծում է, որ այստեղ ի սկզբանե պետք է լինի հանրային մեծ ճնշում, որպեսզի արտադրող ընկերությունները հասկանան, որ պետության ուշադրության կենտրոնում հայտնվելն ուղղակի տնտեսապես ձեռնտու չէ:

«Այս դեպքում եթե հանրային ճնշման գործոնը եղավ, իհարկե ոչ 100 տոկոսով, ապա պատկան մարմինների ճնշումը չեղավ: Արտադրողին կաշկանդող հանգամանքը՝ գնային թանկացումից խուսափելու, չկար: Եթե մենք այսօր մասնավոր մի քանի դեպք ենք նկատում փոքրիկ տոկոսներով, ապա դա շարունակելու դեպքում ավելի վատ վիճակ ենք արձանագրելու»,- վստահեցրեց «Իրազեկ և պաշտպանված» ՀԿ-ի նախագահը:

Նա կանխատեսում է, որ նույն սկզբունքով ոչ միայն հացը, այլ նաև օրինակ՝ երշիկը կարող է թանկանալ, որովհետև, ըստ Բաբկեն Պիպոյանի, համապատասխան մարմինների և հանրության ամբողջական ճնշում չկա:

Առաջին թանկացումները եղան կաթնամթերքի ոլորտում այն պարագայում, երբ հումքի՝ կաթի մթերման գինը նվազեց: Կաթնամթերք արտադրողները գինը թանկացրին 8-12 տոկոսով, դեպքեր եղան, որ որոշ փոքր արտադրատեսակներ մինչև 15 տոկոսով թանկացան:

«Փաստն ինքնին անհանգստացնող է: Եթե տնտեսվարողներին ապրանքը թանկացնելուց հետո ոչ մի վտանգ չի սպառնում, ի՞նչը պետք է խանգարի իրենց թանկացնել ապրանքը, խի՞ղճը»,- մտահոգություն հայտնեց Բաբկեն Պիպոյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում