Ֆրանսիայի Ռուան քաղաքի բարերից մեկում հրդեհի պատճառը կարող էին լինել տոնական տորթի մոմերը, հայտնում է BBC-ն:
Cuba Libre բարում մասնավոր երեկույթ է անցկացվել այցելուներից մեկի ծննդյան օրվա կապակցությամբ: Հրդեհի հետևանքով 13 մարդ զոհվել է, 6-ը՝ տուժել: Բոլոր զոհերը 18-25 տարեկան են եղել, հայտնում է հեռուստաալիքը:
Ամենայն հավանականությամբ, երիտասարդները մահացել են թունավոր ծխից, որը այրվելիս արտազատել է առաստաղի նյութը:











































