Չինացի գիտնականները սկսել են աշխատել տոխնոլոգիայի ստեղծման վրա, որը հնարավորություն կտա 3D-տպիչի միջոցով մարդու մաշկի նման մաշկ ստեղծել: Նախագծի իրականացումը 2-3 տարի կտևի, հայտնում է gogetnews.info-ն՝ հղում անելով չինական տեղեկատվական աղբյուրներին:
Չինական նախագծի մասնակիցները նշել են, որ ամենից բարդը հարմար նյութ գտնելն է, որը կկարողանա անհրաժեշտ ձև ընդունել առանց անհրաժեշտ հատկությունների կորստի:
Չինացի գիտնականները նշել են, որ միայն իրենք չեն ստանձնել այդքան հետաքրքիր նախագծի իրականացումը, աշխարհում դրանով զբաղվող այլ հետազոտողներ ևս կան: Ուստի նրանք արագ են աշխատում, որ առաջինը լինեն այդ «մրցավազքում»: Շատ բարդ կլինի մաշկի «տպագրությունը», որը կօգտագործվի այրվածքներ ստացած հիվանդներին օգնելու համար: Նման դեպքերում բժիշկները պետք է հաշվի առնեն ամեն դեպքի յուրահատկությունը և նկատի ունենան հիվանդի մարմնի առանձնահատկությունները:










































