Գուանտանամոյի տխրահռչակ բանտում հացադուլն ընդդեմ առանց մեղադրանքների անորոշ ժամկետով կալանքի շարունակվում է արդեն մի քանի ամիս:Ներկայում հացադուլ է անում 120 կալանավոր, նրանցից 44-ին կերակրում են հարկադրաբար:
The Guardian-ի կողմից ներկայացվող տեսանյութում, որում նկարահանվել է կամավոր, պատկերված է հարկադիր կերակրման գործընթացը, որը կատարվում է օրական երկու անգամ:










































