Մեքսիկան իր գեր ու ճարպակալած քաղաքացիներով ԱՄՆ-ից խլել է առաջատարությունը՝ որպես աշխարհում ամենագեր ազգ: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի զեկույցում՝ փոխանցում է The Daily Mail-ը:
Մեքսիկայի մեծահասակ բնակիչների մոտ 70 տոկոսը ներկայում ավելորդ քաշ ունի, իսկ 1/3-ը ճարպակալված է: 1989 թվականին ավելորդ քաշ է ունեցել ընդամենը 10 տոկոսը: Ավելորդ քաշի խնդիր ունեցողները հիմնականում երիտասարդներն ու աղքատներն են: Մեքսիկայի յուրաքանչյուր 6-րդ մեծահասակ դիաբետով է տառապում: Խնդրի պատճառը գազավորված ըմպելիքներն ու էժան արագ սնունդն է:
Փորձագետների կարծիքով՝ ավելորդ քաշ ունեցող 5 երեխաներից 4-ն այդպես էլ կմնան իրենց ողջ կյանքի ընթացքում, ինչը կարող է առողջական խնդիրների պատճառ դառնալ:
Սպասվում է, որ 1998-2025 թվականներին ճարպակալման հետևանքով դիաբետով տառապող մարդկանց թիվը կկրկնապատկվի՝ հասնելով 300 միլիոնի:
«Ամենագեր» բնակիչներն ունեցող երկրների թոփ տասնյակն այսպիսին է.
1. Մեքսիկա -32.8%
2. ԱՄՆ- 31.8 %
3. Սիրիա- 31.6%
4. Վենեսուելա, Լիբիա- 30.8%
5. Տրինիդադ և Տոբագո -30.0 %
6. Վանուատու-29.8%
7. Իրաք, Արգենտինա-29.4 %
8. Թուրքիա -29.3 %
9. Չիլի -29.1 %
10. Չեխիա- 28.7 %









































