Թուրքական իշխանությունները կանեն հնարավոր ամեն ինչ՝ երկրում լարված իրադրության ֆոնին արտասահմանցի զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու համար։ Լարվածությունը կապված է հուլիսի 15-ին կատարված ռազմական հեղաշրջման փորձի հետ՝ «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանոմ Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը։
«Մենք համոզված ենք, որ մեր ծառայություններն ու գերատեսչությունները կանեն անհրաժեշտ ամեն ինչ՝ արտասահմանցի զբոսաշրջիկների անվտանգության համար, քանի որ զբոսաշրջային ոլորտը ուղղություն է, որին մենք վիթխարի նշանակություն ենք տալիս»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե՝ ի՞նչ է անում Թուրքիան օտարերկրացիների անվտանգության ապահովման համար։










































