ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ֆերֆաքս քաղաքի քաղաքապետը ձերբակալվել է այն բանից հետո, երբ փորձել է սեքս-ծառայությունը հատուցել թմրանյութերով: Այս մասին գրում է ABC News-ը:
Հաղորդվում է, որ քաղաքապետ Ռիչարդ Սիլվերթորնը, ով նաև վաստակում է ուսուցչությամբ, փորձել է մետամֆետամինով հատուցել տեղի հյուրանոցներից մեկում տղամարդկանց հետ խմբակային սեքսի համար, սակայն բռնվել է ծպտյալ դետեկտիվի կողմից:
Նշվում է, որ ավելի վաղ քաղաքապետը սեքս-ծառայությունը հատուցել է թմրանյութերով՝ զուգընկերներ գտնելով համացանցի միջոցով: Նրա հետ ձերբակալվել է նաև 2 կասկածյալ, ովքեր հնարավոր է՝ նրան թմրանյութեր են մատակարարել:











































