Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Թուրքական հոսք» գազատարը «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) այլընտրանքը չէ։
Այդ մասին գործակալության հետ զրույցում հայտարարել է թուրքական Angora Gaz գազային ընկերության գլխավոր տնօրեն Գյոքքան Յարդըմը։
Նրա խոսքերով՝ «Թուրքական հոսքը» Անկարային չի խանգարում իրագործելու էներգետիկ այլ նախագծեր, այդ թվում նաև իսրայելական գազը Թուրքիայի տարածքով եվրոպական երկրներ հասցնելու համար։







































