«Ղարաբաղ կոմիտեի» անդամ Աշոտ Մանուչարյանը Ազատության հրապարակում ելույթ ունենալով երիտասարդներին առաջարկեց էլեկտրոնային ցանցերով քննարկել այդ կառավարության կազմը, ծրագիրը:
«Մենք պետք է գործենք, հապաղելու մի ակնթարթ էլ չկա: Այս հրապարակն ինչպես աշխատել է՝ պետք է աշխատի: Սերժ Սարգսյան, երեխաները վաղը պետք է այստեղ լինեն և կազմակերպեն այդ ամենը: Եթե ոչ, ուրեմն դու Իսլամական պետություն ստեղծողն ես Հայաստանում: Եվ երեխաներին այլևս չկպնես: Դու խփեցիր մեր մտավորականությանը: Սա աններելի հարվածն էր, որովհետև մտավորականությունն այն հատվածն է, որը խոսում է տիեզերքի հետ, որի հոգին այդպիսին է»,- հայտարարեց Աշոտ Մանուչարյանը՝ նշելով մտավորականությունը եղել և մնալու երկրի պարծանքը, իսկ եթե մեկը սայթաքել է, ապա չպետք է նայել նրան:








































