Ֆինլանդիայում տղամարդը երկու օր անցկացրել է իր ավտոմեքենայում` անապատային մայրուղում առանց ջրի և ուտելիքի սպասելով օգնության, հայտնում է Fontanka.fi-ն:
Պարբերականի տվյալներով` Հյուսիսային Օստրոբոթնիայի շրջանում վարորդը ինչ-որ բան է փնտրել մեքենայում և արգելափակվել է երկու նստարանների միջև:
Այդպիսի անհարմար վիճակում նա անցկացրել է երկու օր, քանի որ չի կարողացել դուրս գալ առանց օգնության: Նա նաև չի կարողացել կանչել փրկարարական ծառայություն, քանի որ չի կարողացել հասնել հեռախոսին:
Երկրորդ օրը նրան նկատել են անցորդները, ովքեր էլ կանչել են փրկարարներին: Տարեց վարորդին հասցրել են հիվանդանոց:











































