Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները զինված հարձակում են իրականացրել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում:
Քուրդ զինյալների թիրախում եղել է Հյուսիսային Իրաքի սահմանի մոտ գտնվող Մերգեսավի շրջանի ռազմաբազան: Միջադեպը գրանցվել է ժամը 12:00-ին:
Քուրդ զինյալները բազային հարվածել են ականանետներով և երկարափող զենքերով, ինչի հետևանքով սպանվել է 2 և վիրավորվել 6 զինծառայող:









































