Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունում (ԱԶԿ) սկսվում է «մաքրման» գործընթաց՝ կապված հուլիսի 15-ին իրականացված ռազմական հեղաշրջման փորձի հետ: Այս մասին հայտարարել է ԱԶԿ փոխնախագահ Հայաթի Յազըջըն՝ կարևորելով կուսակցության շարքերից գյուլենականների հեռացումը:
«Թույլ չտալով որևէ խոսակցություն ու տարաձայնություն կուսակցության ներսում՝ անհրաժեշտ է շուտափույթ սկսել կուսակցական շարքերից նրանց մաքրման գործընթացը, ովքեր աջակցել են ռազմական հեղաշրջման նողկալի փորձին և կապված են Ֆեթհուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպության հետ»,- ասել է նա:
Յազըջըն հայտարարել է, որ համապատասխան ցուցումն ուղարկվել է Թուրքիայի 81 նահանգների ԱԶԿ-ի գրասենյակներ:









































