Բրազիլիայի ազգային հավաքականի առաջատար Նեյմար Ժունիորը խոսել է Օլիմպիական խաղերի 1-ին տուրի Հարավաֆրիկյան Հանրապետության հետ կայացած խաղի մասին:
«Բրազիլիայի հավաքականի համար ոչ-ոքին հավասարազոր է պարտության: Մենք դուրս էինք եկել խաղադաշտ հաղթելու, սակայն գիտենք, որ հեշտությամբ ոչինչ մեզ չի տրվի:
Առջևում մի շարք հանդիպումներ են մեզ սպասվում: Մենք պետք է առավելագույնն անենք, որպեսզի հաջողությունների հասնենք», – ասել է Նեյմարը:
Նշենք, որ Բրազիլիա – Հարավաֆրիկյան Հանրապետություն հանդիպումն ավարտվել է գոլազուրկ՝ 0:0 հաշվով:








































