Մյունխենի «Բավարիա»-ի կառավարման խորհրդի նախագահ Կառլ – Հայնց Ռումենիգեն խոսել է թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ապագայի մասին:
«Մենք մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք, որ Լևանդովսկին չի հեռանալու «Բավարիա»-ից:
Մենք մտադիր ենք նոր պայմանագիր կնքել Լևանդովսկու հետ և բարձրացնել նրա աշխատավարձի չափը», – ասել է Ռումենիգեն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոբերտ Լևանդովսկու ծառայություններով հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալ»-ը:








































