ԱՄՆ-ում Pokemon Go խաղի ժողովրդականության աննախադեպ աճն առաջացրել է վիրտուալ գազանիկների կանխարգելիչ ոչնչացման պահանջարկ։ Առաջարկվում է «հրեշների» որսորդներին դուրս քշել ենթակառուցվածքային օբյեկտներից, որոնք փակ են կողմնակի անձանց համար։
Նոր բիզնեսի պիոները LookingGlass ընկերությունն է, որը մասնագիտացած է կիբերանվտանգության վրա։ «Ներկայում մենք աշխատում ենք պոկեմոնների ոչնչացման վրա»,- СNN-ի հետ զրույցում հայտարարել է ընկերության ղեկավար Քրիս Կոլմանը։
Նրա խոսքով՝ իրեն դիմել են Ֆլորիդայի 8 էներգետիկ ընկերություններից՝ էլեկտրակայաններից, էլեկտրատրանսֆորմատորներից և այլ օբյեկտներից վիրտուալ հրեշների որսորդներին հեռացնելու խնդրանքով։
Sensor Tower ընկերությունը, որը մասնագիտացած է բջջային հավելվածների շուկայի վերլուծության վրա, անցած շաբաթ տեղեկացրել է, որ Pokemon Go-ն թողարկման պահից տեղադրվել է ողջ աշխարհում Apple-ի և Google-ի օպերացիոն համակարգերով ավելի քան 75 մլն սարքի վրա։











































