Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է, որ համանախագահները պատրաստ են յուրաքանչյուր պահի այցելել Անկարա՝ հանդիպելու համար Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ, և սպասում են կոնկրետ հրավերների:
«Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ խորհրդակցությունների անցկացման համար մենք արդեն իսկ այցելել ենք Մինսկի խմբի անդամ բոլոր երկրների մայրաքաղաքներ:
Մենք բարձր ենք գնահատում Թուրքիայի պաշտոնատար անձանց հետ կարծիքների փոխանակման հնարավորությունը, նրանց աջակցությունը՝ ուղղված բանակցային գործընթացում առաջընթացի հասնելուն և բռնության ռիսկերի նվազեցմանը»,- ասել է Ուորլիքը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է Անկարա այցելեին հուլիսի 18-ին, սակայն Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո դա հետաձգվեց անորոշ ժամանակով:









































