ՀՀ կառավարության առաջիկա նիստում կքննարկվի ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ կապված «Հայասի» ՍՊԸ-ին հարկային արտոնություններ տալու հարցը: Այս մասին այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն ու հավելում, որ այդ ընկերությունը ժամանակին որոշել Էր վիսկի արտադրել:
«Բայց ինչպես երևում է, այդ պրոեկտը ձախողվել է և որպեսզի ընկերության ֆինանսական վիճակը կայունանա, կառավարությունը որոշել Է հետաձգել նրա հարկային պարտավորությունների կատարման վերջնաժամկետները: Թե ինչու Է կառավարությունը հարկատուների հաշվին լավություն անում Արթուր Բաղդասարյանին, այնքան Էլ չի հասկացվում»,-գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:











































