Սարգիս Ասատրյանի ձերբակալության փաստը նոր ինտրիգ է մտցրել ամռան տապից մեռած քաղաքական դաշտում: Իշխող տեսակետներից մեկն էլ այն է, որ հայաստանյան որոշ ուժերի համար «մեսիջ» կար դրանում:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում, որ Սարգիսի հետ նույնիսկ իր հարազատները կապի մեջ չեն, չգիտեն ինչն ինչոց է:
«Սա նշանակում է, որ տեղը «շատ խորն է», մեղադրանքն էլ՝ շատ լուրջ, որովհետև Բուտիրկայում բջջայինով կապվում են հարազատների հետ»,- ասել է թերթի հետ զրուցող լավատեղյակ աղբյուրը:
Հիշեցնենք, որ, ըստ լուրերի, նրան մեղադրում են թմրամիջոցների առքուվաճառքի մեջ: Ի դեպ, մի քանի տարի Մոսկվայում գտնվող, ոչ անհայտ Նորիկ Թևանյանի աջ ձեռքը համարվող Սարգիսը չուներ ՌԴ քաղաքացիություն, և դա այն դեպքում, որ թե ինքը, թե նույն Թևանյանը ռուսաստանյան հայտնի շրջանակների հետ էին նստումվեր կենում:
Ըստ մեր աղբյուրների, նրանք նույնպիսի շրջապատ ունեին նաև Հայաստանում, իր վերջին այցի ժամանակ Սարգիսը հանդիպել է իշխանական էլիտայի գրեթե բոլոր ներկայացուցիչների հետ՝ Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Վովա Գասպարյան, Վիգեն Սարգսյան: Հետաքրքրական է նաեւ, որ Սարգիսը Մոսկվայում մտերիմ է եղել ոչ միայն Թևանյանի, այլև ոչ անհայտ Արբակ Խաչատրյանի հետ: Եվ դա այն դեպքում, երբ Թևանյանն ու Խաչատրյանն այնքան էլ «չունեն իրար հետ»: Արբակ Խաչատրյանին բոլորս հիշում ենք 2003-ի նախագահական ընտրություններից, նա Մոսկվայից «փող» էր բերում Գեղամյանի համար: Խոսքը 100 հազար դոլարի մասին էր, ռուսական հատուկ ծառայությունները նրան օդանավակայանում «փողով» բռնեցին, Արբակն այդ «գործով» նստեց 2 տարի:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում:









































