ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հոդված է գրել Glamour ամսագրի համար այն մասին, թե ինչու է իրեն ֆեմինիստ համարում։ Նրա խոսքով՝ սեքսիզմի դեմ պայքարը տղամարդկանց պարտքն է։
Նա գրել է, որ իր կյանքում ամենակարևոր մարդիկ եղել են կանայք, և պատմել է այն զոհաբերությունների մասին, որ արել է իր կինը՝ Միշելը։ Մասնավորապես, Օբաման խոստովանել է, որ երեխաների դաստիարակությամբ ավելի շատ հենց նա է զբաղվել։
ԱՄՆ նախագահի կարծիքով՝ XXI դարի ֆեմինիզմը կայանում է գաղափարում՝ երբ բոլորը հավասար են, բոլորը ստանում են մեծ ազատություն։
«Առաջընթացը, որին մենք հասել ենք վերջին 100, 50, նույնիսկ վերջին 8 տարում, իմ դուստրերի համար կյանքը դարձրել է զգալիորեն ավելի լավը, քան եղել է իմ տատիկներինը։ Եվ ես դա ասում եմ ոչ միայն որպես նախագահ, այլև որպես ֆեմինիստ»,- գրել է Օբաման։
Նա հավելել է, որ մենք շատ հաճախ հայտնվում ենք կարծրատիպերի շրջանակում, թե ինչպես պետք է իրենց պահեն կանայք և տղամարդիկ։
Օբաման բազմիցս քննադատության է բախվել կանանց մասին իր արտահայտությունների պատճառով։ 2013 թվականին նա ստիպված էր եղել ներողություն խնդրել այն բանի համար, որ Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ Կամալա Հարիսին անվանել էր երկրի ամենագեղեցիկ պաշտոնյա։ 2008-ին նա նույնպես սկանդալ էր առաջացրել՝ անվանելով լրագրողին «սիրունիկ»։





































