Եգիպտոսում Թուրքիայի դեսպանատունը սկսել է տարհանել իր քաղաքացիներին երկրից՝ հաղորդում է Sabah թերթը:
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում երկուշաբթի առավոտյան սպանվել են Մուհամմեդ Մուրսիի 55 կողմնակիցներ, ովքեր առավոտյան աղոթքից հետո բողոքի ակցիաներ են կազմակերպել պետական հաստատությունների առջև:
Անցած չորեքշաբթի եգիպտական բանակը դադարեցրել է Եգիպտոսի սահմանադրության գործունեությունը, իշխանությունից հեռացրել է նախագահ Մուհամմեդ Մուրսիին և խոստացել է երկրի նոր ղեկավարի արտահերթ ընտրություններ անցկացնել:








































