TASS-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալել է Նյու Յորքի և Ֆիլադելֆիայի մաֆիոզ կլանների 39 ղեկավարների և նրանց օգնականների:
Նրանք մեղադրվում են ԱՄՆ-ի արևելյան մասում` Նյու Յորք, Փենսիլվանիա, Մասաչուսեթս և Ֆլորիդա նահանգներում արգելված գործողություններով զբաղվելու մեջ (ռեկետ, զենքի անօրինական շրջանառություն, ընդհատակյա խաղային բիզնես և այլն): Այդ մասին հայտնել է Նյու Յորքի ԱՄՆ ՀԴԲ բաժանմունքը:
Կալանավորվել են Ջենովեզե, Գամբինո, Լուչեզե, Բոնանո ընտանեկան կլանների, ինչպես նաև Ֆիլադելֆիայից սիցիլիական Cosa Nostra մաֆիայի կլանների անդամներ: Նրանց մեջ է Cosa Nostra-ի ղեկավար Ջեզեֆ Մերլինոն և Նյու Յորքում հանցագործ խմբավորման առաջնորդ Պասկուալե Պարելոյին:









































