Բոլիվիան Ֆրանսիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի և Իտալիայի դեսպաններից պահանջել է հայտնել կառավարությանը՝ որտեղից է «ի հայտ եկել» այն լուրը, որ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը գտնվում է Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի ինքնաթիռում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Դեսպաններին կանչել են Բոլիվիայի կառավարություն, որպեսզի բացատրեն, թե ինչ է տեղի ունեցել»,- ասել է Բոլիվիայի կապի նախարար Ամանդա Դավիլան:










































