Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հետաքննող-լրագրող Խադիջա Իսմայիլովան հայց է ներկայացրել Բաքվի քաղաքային դատախազություն՝ պահանջելով փոխհատուցում վճարել՝ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով իրեն երեք ամսով կալանքի տակ պահելու համար։
Տվյալ գործով որպես երրորդ կողմ ներգրավված է նաև Ֆինանսների նախարարությունը։ Դատական նիստը տեղի է ունենալու օգոստոսի 17-ին։ Իսմայիլովան կալանքի տակ է վերցվել 2014 թվականի դեկտեմբերի 5-ին՝ ՔՕ 125-րդ հոդվածի մեղադրանքով։
Իսմայիլովան այդ հոդվածով կալանքի տակ է մնացել մինչև մարտի 6-ը։ Բաքվի՝ ծանր հանցանքները քննող դատարանը 2015 թվականի սեպտեմբերի 1-ին Իսմայիլովային դատապարտեց մինչև 8.5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով տնտեսական հանցանքների համար, արդարացնելով 125-րդ հոդվածը։
Դատարանն այդպիսով հաստատել է, որ 2014 թվականի դեկտեմբերի 5-ից մինչև 2015 թվականի մարտի 6-ը, այսինքն 91 օր կալանքի տակ է պաահվել ապօրինաբար։
Իսմայիլովան պահանջում է ծախսերի փոխհատուցում՝ 9030 մանաթ (1 դոլարը հավասար է 1.55 մանաթի), իսկ որպես բարոյական վնասի փոխհատուցում՝ 20.000 մանաթ։
Մայիսի 25-ին Ադրբեջանի Գերագույն դատարանը լրագրողի վրայից հանել է յուրացումների և պաշտոնատար անձանց չարաշահման մեղադրանքները և իրական բանտարկության ժամկետը փոխարինել է 3.5 տարվա պայմանական ազատազրկման։












































