Եգիպտոսի գործող վարչապետ Հիշամ Կանդիլը հրաժարական է տվել՝ ի նշան բողոքի՝ ընդդեմ երկրում տեղի ունեցող իրադարձությունների: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով եգիպտական Al-Ahram թերթի կայքին:
«Ես հրաժարականի դիմում եմ գրել դեռևս հուլիսի 3-ին, սակայն չեմ պնդել դրա` ուժի մեջ մտնելուն: Այժմ, սակայն, անհնար եմ համարում կատարել կառավարության ղեկավարի պարտականությունները և խնդրում եմ հրաժարականը գործող համարել 2013 թ. հուլիսի 8-ից»,- նշվում է Facebook կայքում տեղ գտած Կանդիլի հայտարարության մեջ:
Հուլիսի 3-ին Եգիպտոսի բանակը հրապարակեց քաղաքական ճգնաժամից դուրս գալու «ճանապարհային քարտեզը», որը ենթադրում էր սահմանադրության գործունեությունը դադարեցնելը, նախագահ Մուհամմադ Մուրսիին իշխանությունից մեկուսացնելը և նոր կառավարության ձևավորումը:









































