Քիշնևում հուլիսի 11-ին տեղի կունենա Եվրոպայի ժողովրդական կուսակցության «Արևելյան գործընկերության» առաջնորդների երրորդ գագաթաժողովը:
Մասնակցելու են ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարտենսը, Մոլդովայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ֆիլատը, Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն:
ԵԺԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն, գագաթաժողովին կմասնակցեն նաև Հայաստանի և Վրաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Միխայիլ Սահակաշվիլին: Նախորդ գագաթաժողովներն անցկացվել են Բաթումում և Երևանում:









































