Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել է համացանցում նոր վիրուսի տարածման մասին: Մասնագետի խոսքով` վիրուսը հայերեն է ու ներկայանում է ՀՀ ոստիկանության անունից: «Ցանցում հայտնվել ու շատ արագ տարածվում է վիրուս, որը հայերեն է ու ներկայանում է ՀՀ ոստիկանության անունից։ Եթե դա տեսնեք, հանկարծ չբացեք վճարելու համար: Վիրուսը նստում է Քրոմի մեջ»,- գրել է Մարտիրոսյանը` խորհուրդ տալով ջնջել Քրոմ բրաուզերն ու նորից տեղադրել:








































