Չինական հուշանվերային ընկերությունը արտադրել է հուշանվերային բաժակներ՝ ի նշանավորումն Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի ու Քեյթ Միդլթոնի որդու ծննդյան, հաղորդում է Orange News-ը:
Իրականում Քեմբրիջի դուքսն ու դքսուհին դեռ չեն հասցրել ծնողներ դառնալ: Բացի այդ՝ հայտնի չէ նաև երեխայի սեռը՝ Միդլթոնը որոշել է երեխայի սեռը չհրապարակել մինչ երեխայի ծնունդը:
Չինաստանում արտադրված բաժակի վրա նորածին է պատկերված, որի գլխավերևում սավառնում են 3 հրեշտակներ, որոնցից մեկը գլխավերևում թագ է բռնել:
Բացի այդ՝ բաժակի վրա պատկերված է նորածնի աղոթքը: Բաժակն անմիջականորեն Չինաստանում գնելու դեպքում կարժենա 10 ֆունտ սթեռլինգ:
Հայտնի չէ, թե ինչպես է Մեծ Բրիտանիայի թագավորական պալատն արձագանքել նման հուշանվերի վաճառքին:








































