Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ իսլամական-հասարակական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենը եգիպտական Al Gad հեռուստաալիքի եթերում ունեցած ելույթում Արևմուտքին կոչ է արել միջամտել Թուրքիայում տիրող իրավիճակին:
«Թուրքիայում մեծապես խախտվում են մարդու իրավունքները: Արևմուտքը պետք է միջամտի Թուրքիայում ստեղծված իրավիճակին: Թուրքիան գնում է դեպի քաղաքացիական պատերազմ: Արևմուտքը պետք է հրատապ միջամտի»,- ասել է Գյուլենը:










































